Նորաբաց չորս աստղանի «NACHO BY STELLAR HOTELS, YEREVAN» հյուրանոցը տեղակայված է Երվանդ Քոչար 7/4 հասցեում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (50-60մ հեռավորության վրա), որն ի դեպ համարվում է Երևանի գեղատեսիլ վայրերից մեկը։
Հյուրանոցին մոտ է նաև Հանրապետռության հրապարակը (12 րոպե ոտքով քայլելու ճանապարհ), որտեղ են գտնվում Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը։
Հյուրանոցի հարևանությամբ, անհրաժեշտության դեպքում, կարող եք գտնել սուպերմարկետներ, դեղատներ և խոշոր առևտրի կենտրոններ։ Մեր առավելություններից մեկն այն է, որ տեղակայված ենք մետրոյի հարևանությամբ (5 րոպե ոտքով) , ինչը զգալիորեն նպաստում է ձեր հանգիստ տեղաշարժմանը։
Զվարթնոց միջազգային օդանավակայանը մեզնից 13 կմ հեռավորության վրա է։